Հայ Հեղափոխական Դաշնակցության Պատմության Թանգարան

Թանգարան
Լուսանկար և տեսանյութայո
Ավտոկայանատեղիայո
Wi-Fi-ի առկայությունըայո
էքսկուրսիաայո
մուտքն ազատ էայո
հուշանվերներոչ
սրճարանոչ
WCոչ
Կարևոր է իմանալ
Բացման տարին 2008 թ․
ք․ Երևան Մհեր Մկրտչյան փող․ 12/1

Հայ Հեղափոխական Դաշնակցության պատմության թանգարանի պատմությունը սկսվում է 1915թ-ից, երբ Արտաշես Վանարյանը այն հիմնադրում է Ժնևում։ Երկրորդ աշխարհամարտից հետո հավաքածուն տեղափոխվում է Փարիզ և միայն 2006թ-ին է բերվել Հայաստան։
Թանգարանի ցուցադրությունը իր մեջ ներառում է ավելի քան 2500 ցուցանմուշ։ Այստեղ կարելի է տեսնել հայ ժողովրդի ազատագրական պայքարը պատմող և նկարագրող նմուշներ, ծանոթանալ Հայ Հեղափոխական Դաշնակցության պատմությանը, հայ և օտար գործիչներին վերաբերվող նյութերին՝ փաստաթղթերին, լուսանկարներին, անձնական իրերին, ինչպես նաև դեկորտաիվ-կիրառական արվեստի նմուշներին, մամուլին և այլն։
Թանգարանում ներկայացված է մեկ սրահ` նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության պատմությանը (1918 – 1921 թթ.): Այն ցուցադրված է հետևյալ կերպ` կառավարություն, պետական շինարարություն, խորհրդարան, մշակույթ, դիվանագիտական հարաբերություններ, բանակի կազմավորում, 1919-20 թթ. Հայաստանի մասնակցությունը Փարիզի վեհաժողովին և 1921 թ. Փետրվարի 18-ի ապստամբությունը: Կա նաև հատված, որտեղ կարելի է ծանոթանալ թանգարանի հիմնադրման պատմությանը:

5.0

Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի-ուրբաթ

Աշխատանքային ժամերը՝ 14:00-18:00

լրացուցիչ տեղեկություն

Էքսկուրսիաների համար գրանցվել նախորոք։

Տոմսեր

Մուտքը ազատ է։

Կոնտակտներ
+374-10-52-18-76
arfmuseum@mail.ru
revolutionary-federation.mus.am
Նման վայրեր
Մոտակա վայրեր